Յանուկովիչը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել

18:26 • 25.01.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է հրահանգ ստորագրել, որով արտակարգ դրություն կսահմանվի երկրում, այս մասին հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության հայտարարությունը:


Ընդդիմությունը պնդում է, որ այդ տեղեկությունը հավաստի է, և Կիևի «Ազատության մայդանը մաքրվելու է ցուցարարներից»:


Ընդդիմադիրները հայտարարել են, թե «արտակարգ դրության սահմանումը երկրի պառակտում և Ուկրաինայի` որպես անկախ, ինքնիշխան պետության վերացում է նշանակում»:


Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցում Վիկտոր Յանուկովիչն ասել էր, որ մտադիր չէ արտակարգ դրություն սահմանել:


«Ազատություն ռադիոկայանի» ռուսալեզու ծառայության հաղորդմամբ` ընդդիմադիրները Վիկտոր Յանուկովիչին կոչ են արել զերծ մնալ արտակարգ դրություն սահմանելուց: