Ուկրաինայում մահացել է վիրավորված ակտիվիստներից ևս մեկը
Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է հունվարի 22-ին վիրավորված ակտիվիստ Ռոման Սենիկը, այս մասին հայտնում է correspondent.net-ը:
45-ամյա Ռոման Սենիկը, ով Լվովից է, ծանր վիրավորվել էր Գրուշևսկի փողոցում:
Աղբյուրը նշում է, որ բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն վերքերը լուրջ են եղել: Վնասված են եղել թոքերը, նա մի քանի վիրահատություն է տարել, հեռացվել էր նաև ձեռքը:
Ռոման Սենիկը կհուղարկավորվի հայրենի շրջանում:
Ուրբաթ օրը Լվովում հողին են հանձնել ակտիվիստ Յուրի Վերբիցկուն, որին հունվարի 22-ին մահացած էին գտել Կիևի մարզի Բորիսպոլի շրջանում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում բախումներին զոհ էր գնացել նաև հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը:










