Վիկտոր Յանուկովիչն առանձնատուն է կառուցում

00:38 • 25.01.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առանձնատուն է կառուցում Կոնչե Զասպեում։ Ինչպես հաղորդում է luxlux.net–ը՝ շքեղ համալիրից ոչ հեռու շինարարական մասշտաբային աշխատանքներ են ընթանում: Շինհրապարակ տանող հատուկ ճանապարհ և կամուրջ է կառուցվել, որտեղ էլ տեղակայվել են մի քանի շենքեր և ուղղաթիռի համար նախատեսված կայանման հրապարակ:

 


Շքեղ առանձնատունն իսկական դղյակ է հիշեցնում: Երկհարկանի շենքն ունի երկու թև, որոնցից մեկը նախատեսված է բնակվելու, իսկ մյուսը՝ պատկերասրահի և ձմեռային ժամանցի կենտրոնի համար:

 

Նոր կալվածքի տարածքում՝ գետի ափին, արդեն ամբողջությամբ կառուցվել են վարչական և գրասենյակային համալիրները:


Առանձնատան մակերեսը կազմում է 8000 ք/մ: Շինարարության ընթացքը վերահսկում է պատգամավոր Յուրի Իվանչենկոն, իսկ առանձնատունը պատկանելու է նախագահի ավագ որդուն: