ԱԱ-2014. Բրազիլիայի բողոքի ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ ընդհարումով (տեսանյութ)

18:48 • 26.01.14

Ինչպես հայտնում է «BBC»-ն, Բրազիլիայում շարունակվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ բողոքի ցույցերը:

 

Բրազիլացիների կարծիքով՝ առաջնության անցկացումը չափազանց թանկ է երկրի համար, որը ճգնաժամ է ապրում առողջապահության և կրթության ոլորտներում:

 

Որոշ քաղաքներում ցույցերի անցկացումը վերածվել է ոստիկանության հետ բախումների: Ըստ աղբյուրի՝ բողոքի ակցիայից հետո ձերբակալվել է մոտ 130 մարդ: