Ճապոնիայում աշխատավարձից դժգոհ աշխատակիցը մի քանի հազար մարդու է թունավորել
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է սննդի կետում բիզնեսով զբաղվող աշխատակցին՝ սառեցված սննդամթերքի մեջ դիտավորյալ թույն` «կարբոֆոս» լցնելու կասկածանքով:
Aqlifoods ընկերության սառեցված անորակ կիսաֆաբրիկատների շուրջ վեճն սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Հաճախորդները բողոքել են մթերքից նկատվող բենզինի հոտից: Ընկերությունն ստիպված է եղել ետ ընդունել 6,3 մլն փաթեթ ապրանք:
Մթերքի փորձագիտական եզրակացությունն ապացուցել է, որ դրանում առկա են գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ օգտագործվող թունաքիմիկատներ:
Կասկածյալն այդ ընկերությունում աշխատել է ութ տարի, և ինչպես հայտնել են գործընկերները՝ միշտ դժգոհել է իր աշխատավարձից:










