Պաշտոնական Դամասկոսը կշարունակի բանակցությունները «Ժնև-2»-ում
Դամասկոսը ոչ ներկայացուցչական է համարում է «Ժնև-2»-ում ընդդիմության պատվիրակությունը, սակայն մտադիր է շարունակել բանակցությունները: Այդ մասին սիրիական կողմերի հերթական հանդիպումից առաջ հայտարարել է նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝Շաաբանը նշել է. «Մենք այստեղ տեսնում ենք ընդդիմության միայն փոքր մասը, և ողջ աշխարհը դա հասկանում է: Այնուամենայնիվ, մենք մտադիր ենք շարունակել բանակցությունները, քանի որ սիրում ենք Սիրիան»:
Նա հավելել է, որ իշխանությունները պատրաստ են անել ամեն ինչ Սիրիայում ահաբեկչությունը դադարեցնելու համար:










