Ուկրաինական տունը կդառնա ընդդիմադիրների մամուլի կենտրոնը
Ուկրաինական տան շենքում, որը գիշերը լքել են ուժայինները, կտեղակայվի մամուլի կենտրոն և տաքանալու և ուտելիքի ընդունման կետ։ Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն՝ այս մասին հայտարարել է Ուկրաինական տան պարետ Ալեքսեյ Յակուշեևսկին:
Ընդդիմադիրը նշել է, որ Ուկրաինական տան չորրորդ և հինգերորդ հարկերի մուտքը, որտեղ գտնվում են Կիևի պատմության թանգարանի ֆոնդերը և արխիվը, կփակվի, քանի որ այնտեղ գտնվում են թանգարանի նյութական արժեքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինական տունը լքած ուժայինները կարող էին ներգրավված լինել թանգարանային պահեստների բացման գործում:
Նախօրեին ներքին գործերի նախարարության 200 աշխատակից նախարար Վիտալի Զախարչենկոյի հրամանով լքել է Ուկրաինական տունը ընդդիմադիրների՝ մի քանի ժամ տևած գրոհից հետո:










