Յանուկովիչի աջակիցները դուրս են եկել պաշտպանելու Դոնեցկի շրջանային ադմինիստրացիան, կան վիրավորներ

19:05 • 26.01.14

Դոնեցկում Շևչենկոյի արձանի մոտ հանրահավաք է կազմակերպվել՝ ի աջակցություն նախագահ Վիկտոր Յանուկովիչի և կառավարության, որի նպատակը եղել է Դոնեցկի շրջանային պետական ադմինիստրացիայի պաշտպանությունը գրավումից։ Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Новости Донбасса»-ին:


Թերթի տեղեկություններով՝ հավաքվել է 300 մարդ, ովքեր պարզել են աֆղանական կազմակերպությունների դրոշներ և հրաժարվել լրագրողների հետ շփումից: Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի շենքում են գտնվում Բերկուտի հատուկջոկատայինները:


Կայքը գրում է, որ հանրահավաքի ընթացքում արձանագրվել են բախումներ, կա չորս վիրավոր: