Հռոմի պապը սպիտակ աղավնիներ է արձակել իր նստավայրից (լուսանկարներ, տեսայութ)
Վատիկանում երեխաները Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ միասին երկու սպիտակ աղավնի են արձակել` որպես խաղաղության նշան, որոնք անմիջապես հարձակման են ենթարկվել ճայերի և ագռավների կողմից:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ ականատես են եղել պապի նստավայրից աղավնիների արձակման արարողությանը:
Որորների հարձակման հետևանքով աղավնիները վնասվել են` կորցնելով փետուրները, սակայն թռել, հեռացել են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին` ելույթ ունենալով իր նստավայրի պատուհանից` Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Ուկրաինայում խաղաղություն հաստատել` կանխելով բախումներն ու զոհերը:


















