Եգիպտոսում բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 170-ի

11:48 • 26.01.14

Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով տուժել է առնվազն՝ 170 մարդ։ Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Deutsche Welle-ին հղումով։

Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհի մասին։


Կահիրեի կենտրոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ և զենք է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք փողոց են դուրս եկել՝ նշելու հեղափոխության երրորդ տարին, որը 2011թ.-ին հանգեցրեց նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը։


Ցուցարարների թվում եղել են իսլամիստական և լիբերալ ուժերի ներկայացուցիչներ։
 

Թահրիր հրապարակում տեղի է ունենում Եգիպտոսի գործող իշխանության կողմնակիցների ակցիան։ Ավելի վաղ Կահիրեում երկու օրվա ընթացքում 5 պայթյուն է որոտացել։