Բնությունը կարող է նաև դաժան լինել. սաստիկ ցրտերի պատճառով աղվեսը սառել է Սկանդինավյան ջրերում (լուսանկարներ)
Սկանդինավիայում տիրող խիստ ցածր ջերմաստիճանի ու սաստիկ ցրտերի վերջին զոհն է դարձել աղվեսը, որը սառել է Շվեդիայի հարավում գտնվող լճում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` կենդանին սառել է Bunn լճում, որին հայտնաբերողները սկզբում կարծել են, թե դա ջրի փրփուր է, սակայն նկատել են, որ աղվես է, որը սառել է` դունչը ջրի մակերեսի տակ:
Այս երևույթը հաջորդել է Նորվեգիայի ափերին ձկների ամբողջական վտառի սառչելուն, որոնց լուսանկարները ևս հայտնվել էին համացանցում:














