Քեմբրիջի համալսարանը 3.6 միլիոն եվրո է ծախսել գինու վրա
Քեմբրիջի համալսարանը 2013 թվականին գնել է 3.6 միլիոն եվրոյի գինի: Ինչպես տեղեկացնում է Корреспондент.net-ը՝ բրիտնական ԶԼՄ-ներին հղումով, քեմբրիջյան քոլեջների կողմից գինու համար ծախսված գումարով հնարավոր էր կրթել 300 ուսանողի:
Համալսարանի ներկայացուցիչը նշել է, որ քոլեջներն ստիպված են մեծ գումարներ ծախսել սննդի վրա, որովհետև ոչ միայն հարմարավետ պայմաններ են ապահովում ուսանողների և դասախոսների համար, այլև կազմակերպում են բազմաթիվ կոնֆերանսներ և հեղինակավոր գիտական հանդիպումներ:
Հաղորդվում է նաև, որ Քեմբրիջի համալսարանը վերջին 3 տարվա ընթացքում սննդի և խմիչքի համար ծախսել է մոտ 9.6 միլիոն եվրո:










