Ղազախստանում կարող է «քնի համաճարակ» սկսվել

21:45 • 26.01.14

Ղազախստանի Ակմոլինյան շրջանի Կալաչի գյուղի բնակիչներին հարվածել է «Քնի համաճարակը»` փակուղու առաջ կանգնեցնելով բժիշկներին:


Ինչպես հայտնում է Russia Today-ը` տեղի հեռուստաալիքին հղումով, անհայտ հիվանդությունը խոցել է մի քանի մարդկանց, ովքեր իրար հետ շփում չեն ունեցել: Նրանց մոտ նույն բողոքներն են` թուլություն, վատառողջություն, քնելու մշտական ցանկություն, ուշագնացություններ, հիշողության մասնակի կորուստ և հալյուցինացիաներ:


Գյուղացիները պահանջում են հիվանդներին անհապաղ ստուգման ուղարկել շրջկենտրոն, ինչպես նաև` գյուղ ուղարկել որակավորված համաճարակաբանների:


Tengrinews-ի փոխանցմամբ` քնելու հիվանդության առաջին դեպքը գյուղում ի հայտ է եկել 2013-ի ապրիլին, երբ օգնության էին դիմել 14-70 տարեկան 10 մարդ: Այս պահին հիվանդները 7-ն են: