Մեքսիկայում ձերբակալել են Չապո մականունով հայտնի թմրավաճառին

00:00 • 26.01.14

Մեքսիկայի Մազատլան առողջարանային քաղաքում զինվորական ու ոստիկանական տասնյակ մեքենաների շարասյունը շրջափակման մեջ է վերցրել բազմահարկ շենքը, որտեղ, օպերատիվ տեղեկությունների համաձայն, գտնվելիս է եղել 56-ամյա հայտնի թմրավաճառը:


Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ BBC-ին հղումով, Խոակին Գուսման Լոերային, ով հայտնի է Չապո (Գաճաճ) մականվամբ, հաջովել է ձերբակալել առանց որևէ հարձակման կամ կրակոցների: Վերջինիս կարտելին է պատկանում ԱՄՆ մուտ գործող թմրանյութերի մեկ քառորդը:


Խոակին Գուսմանը որոնման մեջ է գտնվում 2001-ից ի վեր, երբ նրան հաջողվել էր փախուստի դիմել Գվադալահարայի խիստ ռեժիմի բանտից: