Ֆրանցիսկոս պապն Ուկրաինայում երկխոսության և բռնությունը դադարեցնելու կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է աղոթքներում իր մերձության մասին՝ Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածներին և նրանց հարազատներին։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
Հռոմի պապը կոչ է արել կառուցողական երկխոսություն զարգացնել Ուկրաինայում՝ պետական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության միջև՝ խուսափելով բռնության ցանկացած կիրառումից:
Հռոմի պապը կրկնել է իր նախորդներից մեկի՝ Հովհաննես Պողոս II-ի ժեստը և իտալացի երեխաների հետ Հռոմի երկինք է բաց թողել երկու սպիտակ աղավնի՝ որպես խաղաղության խորհրդանիշ:










