Սնոուդենը գերմանական լրատվամիջոցին պատմել է ԱՄՆ-ի կողմից տնտեսական լրտեսության մասին
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունն զբաղվել է նաև տնտեսական լրտեսությամբ։
«Օրինակ՝ եթե Siemens ընկերությունն ունի տեղեկատվություն, որը կապ չունի ազգային անվտանգության հարցերի հետ, սակայն որն ԱՄՆ-ն կարող է օգտագործել իր ազգային շահերի համար, ապա այն կօգտագործվի»,-ասել է Սնոուդենը։
Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցն ընդգծել է, որ ինքն այլևս գաղտնի նյութեր չունի, բոլորը հանձնել է ընտրված լրագրողներին։ Սնոուդենն այժմ չի կարող ազդեցություն ունենալ լրատվամիջոցներում այդ տեղեկությունների հրապարակումների վրա։










