Թայլանդում սպանվել է ցուցարարների առաջնորդներից մեկը
Բանկոկում սպանվել է մի քանի օր շարունակվող ցույցերի առաջնորդներից մեկը՝ Սուտհին Տհարտհինը. ևս 4 մարդ վիրավորվել է կրակային զենքից։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումները կառավարության կողմնակիցների և ցուցարարների միջև շարունակվում են բուդդիստական Վաթ Սիլամ տաճարում։
Լսվում են հրաձգության ձայներ։
Կիրակի օրը Թայլանդում կայանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական քվեարկությունը։ Ընտրությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի 2-ին։










