Ուկրաինական ընդդիմությունը չեղյալ է հայտարարել Կիևում կիրակի օրը նախատեսված համաժողովրդական հավաքը

15:43 • 26.01.14

Ուկրաինական ընդդիմությունը չեղյալ է հայտարարել Կիևում կիրակի օրը նախատեսված համաժողովրդական հավաքի անցկացումը: Ըստ ИТАР-ТАСС-ի՝ այդ մասին ասվում է «Բատկիվշինա» միավորման կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 


«Մայդանում այսօր սուգ է հայտարարված, այդ պատճառով ավանդական հավաքը չի լինի։ Տեղի կունենա մահացած ակտիվիստ Միխայիլ Ժիզնևսկու հրաժեշտի արարողությունը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

 


Կիևում մահացել է Բելառուսի 25-ամյա քաղաքացի Միխայիլ Ժիզնևսկին, որը լքել էր հանրապետությունը 2005 թվականին: Երիտասարդը «Սաբոռնայա Կիևշինա» թերթի արտահաստիքային թղթակիցն էր և Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամը: