Ադրբեջանում զինծառայողը կրակել է ինքն իր ոտքին
Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ճակատային զորամասերից մեկում։
Ադրբեջանցի զինծառայող Հաբիբ Իսմայիլովը, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, իրեն ամրակցված զենքից կրակել է ոտքին։ Վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակում շատացել են նման միջադեպերը։ Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում ադրբեջանական բանակում գրանցվել է մահվան 3 և վիրավորվելու մի շարք դեպքեր։










