Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» պատրաստ է քվեարկել կառավարության հրաժարականի օգտին

11:28 • 27.01.14

Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» պատրաստ է քվեարկել հօգուտ այդ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ իշխող խմբակցությունը պատրաստ է անել դա Ռադայի արտահերթ նիստի ժամանակ:

 

Կիրակի համապատասխան հայտարարություն էր արել խմբակցության առաջնորդ Միխայիլ Չեչետովը: Այն ժամանակ նա ասել էր, թե վարչապետի պաշտոնն անմիջապես կտրվի «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, եթե Ռադան քվեարկի հօգուտ հրաժարականի:

 

Չեչետովը նշել էր, թե իրենք կառավարությունը կցրեն, եթե Յացենյուկն ու մեկ այլ առաջնորդ Վիտալի Կլիչկոն համաձայնեն: Իսկ եթե նրանք կարողանում են միայն «լեզվին տալ, ապա այդ դեպքում կառավարությունը չի հեռանում»:

 

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ վարչապետի և փոխվարչապետի պաշտոններն առաջարկել էր Յացենյուկին և Կլիչկոյին, որոնք մերժել էին առաջարկը: