«Բերկուտի» արգելման մասին որոշման նախագիծը գրանցվել է Գերագույն ռադայում. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է «Բերկուտ» հատուկ ջոկատի արգելման մասին որոշման նախագիծը: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, գրում է ИТАР-ТАСС-ը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կառավարությանը «Բերկուտի» ստորաբաժանումը ոչնչացնել խորհուրդ տվող նախագծի հեղինակը «Ռեգիոնների կուսակցությունից» պատգամավոր Նիկոլայ Ռուդկովսկին է:
Փաստաթուղթը նաև առաջարկում է իրավապահ մարմինների կողմից հրազենային զենքի և այլ հատուկ միջոցների (արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակ, ջրցան) օգտագործման արգելք հասարակական կարգը պահպանելու ժամանակ:










