Մայդանի հետ համերաշխության փերֆորմանս Բեռլինում (լուսանկարներ)

16:19 • 27.01.14

Բեռլինում իտալացի արվեստագետ Ալեսանդրո Ռաուշմանի փերֆորմանսն է տեղի ունեցել ի նշան Կիևի ցուցարարների հետ համերաշխության:

 

Բրանդենբուրգյան դարպասների առաջ ջերմային նրբաթիթեղի մեջ փաթաթված ակցիայի մասնակիցները 0-ից ցածր ջերմաստիճանում մի քանի ժամ պառկած են մնացել սառած գետնին՝ խորհրդանշելով Կիևում մահացածներին, գրում է artukraine.com-ը:

 

Մեկ ժամ անց եկել է ոստիկանությունը, սակայն իմանալով, որ ակցիան կազմակերպված է հաջակցություն Մայդանի, որոշել է չդադարեցնել այն: Չնայած, որ ակցիայի մասին չի եղել ոչ մի տեղեկություն, անցորդները գուշակել են՝ ինչի մասին է այն, և անծանոթ մարդկանց միջև աշխույժ քննարկում է ծավալվել:

 

Ամենաակտիվը տարեց կին է եղել, որը զբոսանքի գնալիս է եղել: Սպասելով փերֆորմանսի ավարտին՝ նա արվեստագետների հետ կիսվել է իր զգացողություններով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, Վիտալի Կլիչկոյից հիասթափության վերաբերյալ և ասել, որ արդեն մի քանի գիշեր չի քնում՝ մտածելով Մայդանում անիմաստ զոհերի մասին: