Հերթական «սև այրին» հնարավոր է՝ արդեն Սոչիում է. Բրիտանիան նախազգուշացրել է ՌԴ-ում նոր ահաբեկչությունների հավանականության մասին

11:07 • 27.01.14

Մեծ Բրիտանիայի պետական պաշտոնյաները նախազգուշացրել են, որ շատ հավանական է նոր ահաբեկչական հարձակումներ տեղի ունենան Ռուսաստանում հաջորդ շաբաթ մեկնարկող Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ, հայտնում է BBC-ն:

A photo of a police leaflet of Ruzana Ibragimova in Sochi. Photo: 21 January 2014

 

Բրիտանացիները վտանգի աղբյուր են համարում «Իմարաթ Կավկազ» խմբավորմանը, քանի որ այդ խմբավորումը շարունակ Սոչին թիրախ դարձնելու մտադրություն է հայտնել: Միևնույն ժամանակ կասկածի տակ է դրվում, թե խմբավորումն ունակ է թիրախ դարձնել նման իրադարձությունը. Սոչիում շատ ավելի բարդ կլինի հարձակում գործել, քան Վոլգոգրադում: Բանն այն է, որ քաղաքում 37.000 իրավապահներ են գործելու, քաղաքը գրեթե կտրված է լինելու արտաքին աշխարհից: Սևազգեստ ոստիկաններն արդեն իսկ Սոչիի անբաժանելի մասն են կազմում:

 

Ըստ բրիտանացիների` հնարավոր է՝ արդեն իսկ Սոչիում է «սև այրի» Ռուզանա Իբրահիմովան: Ռուսաստանցի իրավապահներն արդեն իսկ որոնում են 22-ամյա Իբրահիմովային, որը զինյալներից մեկի այրին է:
Մտավախություն կա, թե առնվազն երեք «սև այրի» կարող է գործել Սոչիում: