Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն աշխարհին հիշեցնում է նացիզմի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին. Էշթոն
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն աշխարհին հիշեցնում է նացիզմի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին ասվում է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։
«Ամբողջ աշխարհում նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը հիշեցնում է մեզ բոլորիս, որ անհրաժեշտ է պայքարել նացիզմի և ռասիզմի բոլոր տեսակների դեմ։ Մենք պետք է զգոնություն պահպանենք ազգամիջյան պատերազմների վտանգի դեպքում և կրկնապատկենք մեր պայքարն անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ պայքարի հարցում»,- նշում է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
«Մարդու իրավունքների հարգանքը Եվրոպական միության հիմքն է»,- ընդգծել է Էշթոնը։
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին, 2006թ.-ից, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ։ Հոլոքոստի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 6 մլն-ը։










