Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է 12-ամյա տղայի վրա

09:45 • 27.01.14

Ավստրալիայի հյուսիսում` Կակադու ազգային պարկում, կոկորդիլոսի հարձակումից հետո երեխա է կորել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Կիրակի օրն այնտեղ անձրևներից գոյացած լճակում լողացող մի քանի երեխաների վրա կոկորդիլոս է հարձակվել: Առաջին թիրախին հաջողվել է փրկվել, այդ ժամանակ կոկորդիլոսը տարել է 12-ամյա մի տղայի:

Իրավապահները սկսել էին տղայի որոնումը, սակայն այսօր հայտնել են, որ ամենայն հավանականությամբ` նա մահացած է:

 

Արգելոցի աշխատակիցները տեղանքում 2 խոշոր կոկորդիլոս են հայտնաբերել և սատկացրել, սակայն նրանց ներսում մարդու մնացորդներ չեն հայտնաբերվել:

 

Ավստրալիայում սա կոկորդիլոսի՝ այս տարվա առաջին հարձակումն է մարդկանց վրա: 2004-ից ի վեր տարեկան 4 - 5 նման դեպք է գրանցվում, որոնցից յուրաքանչյուր չորրորդը` մահվան ելքով: