Դնեպրոպետրովսկում բախումների հետևանքով 18 ոստիկան է վիրավորվել

09:12 • 27.01.14

Դնեպրոպետրովսկի շրջանային ադմինիստրացիայի շենքի մոտ բախումների հետևանքով վիրավորվել է ոստիկանության 18 աշխատակից, այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:


Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին ութ վիրավոր ոստիկանի և երկու ակտիվիստի մասին՝ նշելով, որ հոսպիտալացվել է չորս մարդ։


Բացի այդ, տեղական «34 հեռուստաալիքը» հաղորդել է, որ բախումների ժամանակ վիրավորվել է իր նկարահանող խումբը. օպերատորներից մեկը մեջքին տրավմատիկ զենքից վնասվածք է ստացել, մյուսի մոտ ենթադրաբար կոտրվել է ձեռքը, լրագրողը ստացել է կապտուկներ և վերքեր:


«Ուկրաինսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ բախումներին մասնակցել են սադրիչները, որոնք զինված են եղել փայտերով և ծխարձակող պայթուցիկներով: Հաղորդվում է, որ նրանք նաև օգտագործում էին արցունքաբեր գազ:


Բախումների հետևանքով Ոստիկանությունը 37 մարդ է ձերբակալել:


Ինչպես հաղորդում է UNIAN-ը, Դնեպրոպետրովսկի Եվրամայդանի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք ակցիային չեն մասնակցել: Նրանց խոսքերով՝ ժողովրդական հավաքը կիրակի օրը չեղյալ է հայտարարվել Կիևում ակտիվիստի հուղարկավորության պատճառով: Նրանք հայտարարել են, որ ադմինիստրացիայի վրա գրոհելու փորձի վերածված հավաքը կազմակերպել են սադրիչները: