Սիցիլիայում դարձյալ ակտիվացել է Էթնա հրաբուխը (տեսանյութ)

13:27 • 27.01.14

Սիցիլիայում ժայթքել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Էթնան։ Մոխրի արտանետումների պատճառով հանգստյան օրերին փակվել է մոտակայքում գտնվող Կատանիա քաղաքի օդանավակայանը, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Էթնայի ակտիվությունը նկատվում է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Մասնագետները դա կապում են Ապենինյան լեռներում անհանգիստ սեյսմոլոգիական վիճակի հետ։

 

Մոխրի սյունը 30 մետրից ավելի վեր է բարձրանում։ Լավայի հոսքերը հոսում են հարավ-արևմտյան կողմում, որը հեռու է բնակելի շրջաններից։ 

 

Էթնան ժայթքում է բավական հաճախ, սակայն գրեթե երբեք վնաս չի հասցնում մոտակայքի բնակավայրերին և մարդկանց համար սպառնալիք չի դառնում։ Այս անգամ ևս տեղեկություններ չկան ավերածությունների մասին, տեղի բնակիչները չեն տարհանվել։


Էթնայի ժայթքումներն ավանդաբար Սիցիլիա են բերում մեծ թվով զբոսաշրջիկների՝ ողջ աշխարհից։