Մեծ Բրիտանիայում հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել (լուսանկարներ)

14:16 • 27.01.14

Մեծ Բրիտանիայի ավելի քան 160 շրջաններում հայտարարվել է ջրհեղեղի վտանգ, այն բանից հետո, երբ երկրի հարավում և արևմուտքում ուժգին տեղումներ են սկսվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Օդերևութաբանները նշում են, որ հունվարն Անգլիայում և Ուելսում անսովոր տաք է եղել։ Միջին ջերմաստիճանը չի իջել 5-6 աստիճանից, իսկ տեղումների քանակը ռեկորդային է եղել։

 

Տարվա սկզբից հեղեղումների հետևանքով տուժել է 650 տուն։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցների լարված ջանքերի արդյունքում հաջողվել է հեղեղումներից փրկել 280.000 տուն։

 

Շարունակվող անձրևները խաթարել են Մեծ Բրիտանիայի երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկությունը։ Մի շարք ճանապարհներ փակ են՝ հեղեղման վտանգի պատճառով։

 

Եթե երկրի հարավում և արևմուտքում բրիտանացիները ստիպված են պատրաստել իրենց բնակարանները հնարավոր հեղեղումներին, ապա թագավորության հյուսիսը հայտնվել է այլ անոմալիայի՝ ձյան առատ տեղումների մեջ։

 

Օդերևութաբանները հաղորդում են, որ Շոտլանդիայում առաջիկա օրերին կարող է էապես ցրտել, իսկ մերկասառույցն ավելի կվատացնի տրանսպորտային վիճակը երկրում։UK weather flooding: Members of the Avon and Somerset Police Underwater Search Unit inspect a submerged abandoned car as they head to the village of Muchelney in Somerset to offer support to local residents who have been isolated due to the high flood waters in the Somerset Levels since early January.

UK weather flooding: A humanitarian boat ran by The Devon and Somerset Fire and Rescue Service  helps ferry locals from Langport to Muchelney in the Somerset levels which has been isolated since early January

UK weather flooding

UK weather flooding: A view of flood water surrounding the village of Muchelney in the Somerset levels which has been isolated since early January

UK weather flooding

UK weather flooding

UK weather flooding: Water overflows from Wet Sleddale Reservoir in Cumbria down the 21 metre high dam wall, creating a wall of water following heavy rain resulting in a dramatic scene that can be seen for miles around
UK weather flooding