Ֆրանսիայում հետաքննությունը հետաքրքրվում է Սարկոզիի 2011 թ. ելույթի ֆինանսավորմամբ

21:11 • 27.01.14

Ֆրանիայում հետաքննչական մարմիններն սկսել են երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախընտրական ելույթներից մեկի ֆինանսավորման գործով հետաքննությունը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:


Իրավապահները հետաքրքրվել են միջոցառմամբ, որը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 1-ին՝ նախագահական ընտրություններից 5 ամիս առաջ, Տուլոն քաղաքում, որին մասնակցել է մոտ 5.000 մարդ: Նա այդ ժամանակ թեկնածու չէր համարվում, ինչպես նաև՝ ֆինանսական փաստաթղթերում միջոցառման որևէ ծախս չկար՝ կապված այդ օրվա հետ:


Սակայն 2012 թվականի դեկտեմբերին ֆրանսիական պետական հանձնաժողովը, որը ստուգում էր ընտրական քարոզարշավների հաշիվները, հրաժարվել է ընդունել Սարկոզիի կուսակցության ներկայացրած փաստաթղթերը՝ մեկնաբանելով, որ նրանց թեկնածուն գերազանցել է թույլատրելի ֆինանսավորման առավելագույն չափը: Հանձնաժողովը Սարկոզիի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև՝ Տուլոնի հանրահավաքը, համարել է նախընտրական:


Անցյալ տարվա հուլիսինի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, հետազոտելով ներկայացված փաստաթղթերը, հավանություն է տվել հանձնաժողովի ենթադրությանը: Հետաքննությունն սկսել է ուսումնասիրել Տուլոնում կայացած միտինգը՝ որպես պետական միջոցների մխսում: