Ամերիկացի բժիշկները Ժաննա Ֆրիսկեի բուժման դրական կանխատեսում են արել
Ամերիկացի օնկոլոգները երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման դրական կանխատեսում են արել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով rusnovosti.ru-ին:
Ավելի վաղ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքն ու հարազատները պաշտոնապես հաստատել էին, որ նա հիվանդ է քաղցկեղով:
Այժմ երգչուհին բուժում է անցնում Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Նրա բուժման համար միջոցների հավաքագրում էր հայտարարվել: Նվիրատվության վերջնական գումարը կազմել է 66 միլիոն 886 հազար 720 ռուբլի:
rusnovosti.ru-ի տվյալներով՝ բժիշկները Ֆրիսկեի մոտ առաջնային գլիոբլաստոմա են հայտնաբերել: Այդ ուռուցքը գրեթե մետաստազներ չի տալիս և ենթարկվում է վիրահատական և ճառագայթային բուժման:










