Grammy-ի ժամանակ ուղիղ եթերում 33 միասեռական ու ավանդական զույգ է պսակադրվել (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսում կայացած Grammy ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել 33 միասեռական ու ավանդական զույգերի պսակադրման պաշտոնական արարողություն։
Ինչպես նշում է Daily Mail-ը, զանգվածային պսակադրությունը, որը հեռարձակվել է ուղիղ եթերով, կայացել է Ռայան Լյուիսի ու Մեքլմորի Same Love երգի կենդանի կատարման ժամանակ։ Այնուհետև բեմում նրանց են միացել Մադոննան ու Քուին Լատիֆան։
Հայտնի է, որ նորապսակների նետած ծաղկեփնջերից մեկը բռնել է ամերիկյան երգչուհի Քեթի Փերին, ով իր աջակցությունն է հայտնել նորաստեղծ ընտանիքներին։




















