Grammy-ի հյուրերը կարմիր գորգի վրա (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացել է Grammy ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են արևմտյան երգարվեստի վառ ներկայացուցիչները։
Մի կողմ դնելով միջոցառման մշակութային մասը՝ Tatler ամսագիրն անդրադարձել է մրցանակաբաշխության հյուրերի արտաքինին, մասնավորապես՝ այն հագուստներին, որով նրանք հայտնվել են կարմիր գորգի վրա։
Աղբյուրը նկատում է, որ միջոցառման «ամենաերաժշտական» զգեստը եղել է Քեթի Փերիինը (Valentino Haute Couture), քանի որ զգեստի ներքևի մասը զարդարված է եղել նոտաներով։





























