Հունաստանի դատարաններից մեկի շենքում պայթյուն է որոտացել

13:34 • 27.01.14

Հունական Կորինֆ քաղաքի դատարանի շենքում՝ դատական քննիչի աշխատասենյակի մուտքի մոտ, տեղադրվել է պայթուցիկ սարք, որը գործի է դրվել այն պահին, երբ առաջին աշխատողը եկել է աշխատավայր։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն՝ Skai հեռուստաալիքին հղումով, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սակայն միջադեպը դարձել է հրդեհի պատճառ, որը մեծ վնաս է հասցրել դատական քննիչի աշխատասենյակին։

 

Դեռևս որևէ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Գործի առնչությամբ ընթանում է հետաքննություն։