Փարիզում ձերբակալվել է Օլանդի դեմ բողոքի ակցիայի 150 մասնակից
Փարիզի ոստիկանները ձերբակալել են «Զայրույթի օրվա» մոտ 150 մասնակցի: Այդ օրվա շրջանակում Ֆրանսիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Ցուցարարները հանդես են գալիս Օլանդի նախագահության օրոք ընդունված մի քանի օրենքների դեմ, և պահանջում են նախագահի հրաժարականը՝ նրան անվանելով Ֆրանսիայի ողջ պատմության ընթացքում ամենաքիչ ժողովրդականությունը վայելող ղեկավար:
Ոստիկանների հետ բախումները սկսվել են կիրակի երեկոյան, երբ իրավապահները սկսել են ցրել ցույցը և կիրառել արցունքաբեր գազ:
Անկարգությունների պատճառով վիրավորվել է 19 ոստիկան, որոնք վնասվածքներ են ստացել ցուցարարների օգտագործած շշերից և ծխացող նռնակներից:










