Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատ ներկայացրած 4 հայ դատավորների հայցը կլսի արագացված կարգով. pastinfo.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ գանգատ ներկայացրած 4 պաշտոնաթող դատավորների հայցը կլսի արագացված կարգով: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Նշված դատավորներն են՝ Տարիել Մանուկյանը, Լյովա Գաբրիելյանը, Ֆրունզե Ձվակերյանը և Միշա Ասատրյանը:
Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:
Նման որոշում, ըստ նրանց, ՄԻԵԴ-ը կայացնում է այն դեպքում, երբ համոզվում է, որ դիմումը բարձրացնում է մարդու իրավունքների խախտման լուրջ հարց կամ համակարգային լուրջ խնդիրներ տվյալ պետությունում։
Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։
Հայցվորները վիճարկում էին 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-141-Ն օրենքի իրավաչափությունը, մասնավորապես այն, որ նշված օրենքի՝ իրենց նկատմամբ հետադարձ կիրառության արդյունքում իրենք զրկվել են իրենց կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










