Վիտալի Կլիչկոյին հրավիրել են Մյունխենի անվտանգության համաժողովին

15:40 • 27.01.14

Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հրավեր է ստացել մասնակցելու հունվարի 30-ից փետրվարի 2-ը կայանալիք Մյունխենյան անվտանգության միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնել է հայտնի գերմանացի դիվանագետ, համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

 

Սպասվում է, որ ներկա կգտնվի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան։ «Կարծում եմ՝ մեզ կհաջողվի հասնել նրան, որ Կլիչկոն մասնակցի միջոցառմանը»,- ասել է համաժողովի կազմակերպիչը։

 

Սպասվում է, որ այն կհավաքի պետությունների և կառավարությունների մոտ 20 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության ավելի քան 50 նախարարների։