Դատարանը Կլիչկոյին պարտավորեցրել է տեղեկություն տրամադրել ԱՄՆ-ում և Գերմանիայում բնակության իրավունքի մասին

18:00 • 27.01.14

Կիևի դատարանը պարտավորեցրել է «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին տեղեկություն տրամադրել այն մասին, թե նա արդյոք մշտական բնակության իրավունք ունի ԱՄՆ-ում և Գերմանիայում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով zib.com-ին:


Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել 2015 թվականին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններում: