Իսրայելը հարված է հասցրել սիրիական ռազմաբազային. մամուլ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ռազմական հենակետին, որը գտնվում է Սիրիայի Լաթաքիա նավահանգստային քաղաքում, հայտնում է իսրայելական Haaretz-ը` իր հերթին վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ ներկայում այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Նախկինում ևս բազմիցս հայտնվել են տեղեկություններ Լաթաքիային Իսրայելի հասցրած հարվածների վերաբերյալ:
Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ Սիրիայի խոշորագույն ռազմաօդային բազան Լաթաքիայում ոչնչացվել է Միջերկրական ծովի կողմից հասցված հարվածով:










