Ճակատագրի հեգնանք. Marlboro-ի հանրահայտ գովազդի կովբոյը մահացել է ծխելու պատճառով

15:52 • 27.01.14

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Marlboro ընկերության ամենահայտնի գովազդային դեմքերից մեկը՝ Էրիկ Լոուսոնը, ով անցած դարի 80-ականներին կապույտ էկրանից կոչ էր անում Marlboro ծխել, մահացել է ծխելու հետ կապված հիվանդությունից։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 72-ամյա Լոուսոնը հրաժեշտ է տվել կյանքին Կալիֆոռնիայում։ Նրա կինը՝ Սյուզան Լոուսոնը, պատմել է, որ հանգուցյալը երկար ժամանակ տառապել է ծխելու պատճառով առաջացած թոքերի ու շնչուղիների հետ կապված քրոնիկ հիվանդությունից։

 

Ավելի վաղ, երբ տղամարդն իմացել էր իր հիվանդության մասին, նա նկարահանվել է Marlboro-ի կուլտային դարձած գովազդների հակագովազդում՝ պատմելով ծխելու բացասական ազդեցության մասին։
 

The smoking cowboy was portrayed in a natural setting with only a cigaretteThe cowboy was initially conceived as a way to popularize filtered cigarettes, which at the time were considered feminine

Smoker: Lawson is believed to have died from respiratory failure due to chronic obstructive pulmonary disease (COPD). People who smoke a lot, or have smoked for a long time, are more likely to develop the condition