Կիևի Անկախության մայդանի տոնածառի կարկասից տղամարդ է կախվել
Կիևի Անկախության մայդանի ամանորյա տոնածառի մետաղական կարկասից տղամարդ է կախվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «ForUm»-ին, որն էլ վկայակոչում է Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայության փոխտեղակալին: Նրա խոսքով՝ դեպքի մասին հաղորդագրությունը ստացել են հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի մոտակայքում:
Տղամարդը եղել է Վոլինսկայա շրջանի 55-ամյա բնակիչ: Նա հավելել է, որ տղամարդու մարմնի վրա չեն հայտնաբերել տեսանելի վնասվածքներ: Օպերատիվ-քննչական խումբը պարզում է դեպքի հանգամանքները:
Եվրամայդանի մասնակիցները թույլ չէին տվել Մայդանում տոնածառ տեղադրել, և արդեն տեղադրված տոնածառի կարկասի վրա ամրացրել էին տարբեր պաստառներ և դրոշներ:










