Կիևում ընդդիմությունն ազատել է Ուկրաինայի արդարադատության և էներգետիկայի նախարարությունների շենքերը
Կիևում ընդդիմության կողմնակիցներն ազատել են Ուկրաինայի արդարադատության և էներգետիկայի նախարարությունների շենքերը, հայտնում է lenta.ru-ն՝ «Сегодня»-ին հղումով։
Երկու գերատեսչություններն էլ ներկայում աշխատում են սովորական ռեժիմով։ Էներգետիկայի նախարարություն, սակայն, աշխատակիցները մտնում են ոչ թե կենտրոնական մուտքից, այլ հետնամուտքից։ Ցուցարարներ տարածքում չկան։
Արդարադատության նախարարության շենքի մոտ «Բերկուտի» մի քանի հատուկջոկատային է տեղակայված։ Նախարարության շենքի մոտ ցուցարարներ չկան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը ցուցարարներից պահանջել էր ազատել նախարարության շենքը: Հակառակ դեպքում նա սպառնացել էր դիմել իր գործընկերներին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամներին՝ պահանջելով քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը։










