Իսրայելի վարչապետին քննադատում են նրա որդու ընտրյալի համար

09:49 • 27.01.14

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն բախվել է քննադատությանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Jerusalem Post-ին: Պատճառ է դարձել այն փաստը, որ վարչապետի որդին հանդիպում է ոչ հրեա աղջկա հետ:

 

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ ենթադրություն էին արել, որ վարչապետի 23-ամյա որդի Յաիր Նեթանյահուն հանդիպում է Նորվեգիայից Սանդրա Լեյկանգերի հետ:

 

Բինյամին Նեթանյահուն քննարկել է այդ հարցն իր նորվեգացի գործընկեր Էրնա Սոլբերգի հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ և պատմել է որդու՝ Սանդրա Լեյկանգերի հետ Նորվեգիա կատարած այցի մասին: Այդ փաստն ազգայնական խմբերի ներկայացուցիչներին զայրացրել է, որոնք հանդես են գալիս խառը հարաբերությունների դեմ:

 

Lehava միավորման ակտիվիստները քննադատել են Յաիրի հարաբերությունները և այն փաստը, որ վարչապետն աջակցել է որդուն: