Նեթանյահուն առաջարկել է համացանցի համար «ՄԱԿ»-ի գրասենյակ ստեղծել

21:29 • 27.01.14

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է համացանցի համար «ՄԱԿ»-ի գրասենյակ բացել: Վարչապետը նշել է, որ համացանցի անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է աշխարհի առաջատար ընկերությունների կոալիցիա ստեղծել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Globes-ին:

 


«Դա լավագույնն է, ինչ կարող ենք անել, որպեսզի համացանցում առկա խնդիրներին լուծում գտնենք»,- նշել է Նեթանյահուն՝ կիբեռանվտանգության վերաբերյալ միջազգային կենֆերանսի ժամանակ:

 


Նեթանյահուի կարծիքով՝ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները և IT-ընկերությունները պետք է համատեղ աշխատանք իրականացնեն այդ ուղությամբ: