Մառախուղն այս անգամ պատել է Նյու Դելիի երկինքը (լուսանկարներ)
Եղանակային անոմալ փոփոխությունները Չինաստանի խոշորագույն՝ Պեկին և Շանհայ քաղաքներում հանգեցրել էին մառախուղի խիտ շերտի, որի պատճառով վտանգի տարբեր աստիճաններ էին սահմանվել:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը՝ մառախլապատ եղանակը հասել է նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որի երկինքն ամբողջությամբ պատված է մառախուղով:
Քաղաքի օդն առավել քան լի է աղտոտվածության վտանգավոր մասնիկներով: Ըստ հետազոտությունների՝ Հնդկաստանում շնչառական հիվանդություններից մահացության դեպքերն ավելի շատ են, քան աշխարհի մեկ այլ երկրում:

.jpg)












