Օլանդը Թուրքիայում կոչ է արել ընդունել հայերի Ցեղասպանությունը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա:










