Պուտինը գեղասահորդի կերպարով հայտնվել է The New Yorker-ի շապիկին (լուսանկար)

14:46 • 27.01.14

Սոչիի Օլիմպիադայից առաջ ամերիկյան The New Yorker-ը լույս է տեսել շապիկով, որի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ գեղասահորդի կերպարով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Look At Me-ին:

 

Ծաղրանկարում Պուտինը ոչ միայն գեղասահորդ է, այլև խաղում է նաև դատավորների դերը, որոնք գնահատում են իր իսկ ելույթը: Ամսագիրը վաճառքի կհանվի փետրվարի 3-ին:

 

Նշվում է, որ The New Yorker-ն առաջին ԶԼՄ-ն չէ, որ հեգնանքով է անդրադառնում 2014 թվականին Սոչիի թեմային:
Օրինակ՝ Saturday Night Live-ի նոր թողարկման մեջ անդրադարձ կա Ռուսաստանում միասեռականների դեմ օրենքի թեմային: Փոքրիկ սքեթչում ցույց է տրվել՝ ինչ են իրենցից ներկայացնում հետերոսեքսուալ գեղասահորդները:

 

Բացի այդ, անցած շաբաթ Բրոդվեյի դերասանները ծաղրական մյուզիքլ էին նկարահանել Ռուսաստանում միասեռականության քարոզչության արգելքի մասին:

Путин стал фигуристом на обложке The New Yorker. Изображение №1.