Կատարը պատերազմ է հայտարարել ճարպակալմանը

10:31 • 27.01.14

Կատարում ճարպակալմամբ տառապող երեխաների ճամբար է բացվել։ Հերթափոխը տևում է 2 շաբաթ, և այդ ժամանակահատվածում, շնորհիվ ճիշտ սննդակարգի և մարզումների, նրանք պետք է նիհարեն, գրում է Вести-ն։

 

Նախորդ տարի երկիրը նշվել է որպես «ամենագեր երկիրն աշխարհում», այս պետության բնակիչների ճարպակալման ծավալները բժիշկները համեմատել են համաճարակի հետ։

 

Նման ճամբարներ գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում։