Մահացել է ժամացույց արտադրող Raymond Weil շվեյցարական ընկերության հիմնադիրը

19:16 • 27.01.14

Շվեյցարիայում 88 տարեկան հասակում մահացել է շվեյցարական ժամացույցների արտադրմամբ զբաղվող Raymond Weil բրենդի հիմնադիր Ռայմոնդ Վեյլը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 27-ին հայտնել են ընկերության ներկայացուցչությունում:


«Նրա ժառանգությունն ու ոգևորությունն ապրելու են մեր ընտանիքում, նրա ստեղծած բրենդում, նրա թիմում՝ ողջ աշխարհում, և նրանց հետ, ովքեր կրում են նրա անունով ժամացույցները», - ասվում է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Օլիվիե Բերնհեյմի հայտարարության մեջ:


Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

 

Raymond Weil ընտանեկան կազմակերպությունը հիմնադրվել է 1976-ին՝ Ժնևում: Այն զբաղվում է լյուքս դասի ժամացույցների արտադրմամբ, բաշխմամբ և վաճառքով և ընդգրկված է աշխարհում ժամացույց արտադրող առաջատար ընկերությունների 5-յակում: