Էրդողանի դուստրը ներքաշվել է «կոռուպցիոն սկանդալի» մեջ

10:19 • 27.01.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ «կոռուպցիոն սկանդալում» հայտնվելուց հետո, այժմ նույն սկանդալի մեջ է հայտնվել նրա դուստրը՝ Սումեյա Էրդողանը, գրում է Cumhuriyet թերթը։

 

Իրավապահների մոտ են հայտնվել վարչապետի դստեր հեռախոսազրույցները գործարար Մուսթաֆա Լյաթիֆ Թոփբաշի հետ, որն աչքի է ընկնում իշխանությունների հետ ունեցած լավ հարաբերություններով։

 

Հեռախոսազրույցից պարզ է դառնում, որ գործարարն Իզմիրում 8 առանձնատուն է կառուցել, սակայն նահանգապետ Ջահիթ Քիրաջը շինություններն անօրինական է ճանաչել և պահանջել է քանդել դրանք։ Այն բանից հետո, երբ գործարարը դիմել է Սումեյա Էրդողանին, նահանգապետը պաշտոնանկ է արվել։

 

Համացանցում հայտնվել է Էրդողանի դստեր և գործարարի երկրորդ հեռախոսազրույցը, ինչից պարզ է դառնում, որ Սումեյա Էրդողանը գործարարից երկու առանձնատուն է նվեր ստացել։

 

Սումեյա Էրդողանն ասել է, որ մոր հետ նայել են առանձնատները, և իրենց շատ է դուրս եկել, սակայն խնդրել է որոշ փոփոխություններ մտցնել դրանց մեջ։ Վարչապետի կինը պահանջել է պատ կառուցել լողավազանի մոտ, որպեսզի հարևաններից ոչ մեկ չտեսնի լողացողներին։