Սիրիայում ևս մի ադրբեջանցի է զոհվել

11:48 • 27.01.14

Սիրիայում ադրբեջանցի հերթական մոջահեդն է զոհվել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։


Մոջահեդներն իրենց կայքում տեղադրել են ադրբեջանցի զոհի լուսանկարը։

 

Հաղորդվում է, որ «Մուհամմեդ» կեղծանունը կրող ադրբեջանցուն սպանել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զորքերը։ Սպանվածի անունն ու ծննդավայրը չի նշվում։

 

Հիշեցնենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուն զուգահեռ հարյուրավոր ադրբեջանցիներ մեկնել են Սիրիա՝ «ջիհադի» մասնակցելու։ Այս ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 100 ադրբեջանցի մոջահեդ։